Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեպի Ռուսաստանի սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է ավտոտրանսպորտային բոլոր միջոցների շարժը՝ կապված ձնահյուսի վտանգի հետ:

Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: Ավտոմայրուղու 134-135 կիլոմետրանոց հատվածում (Դարյալի լեռնանցք) արգելվել է ավտոտրանսպորտի կանգը:

Տվյալ ռեժիմն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական դիտարկման ու համակարգման ներքո: Մնացյալ հատվածներում ավտոտրանսպորտի շարժն ազատ է: Երեկ երեկոյան Վրաստանում գրանցվել է օդի ջերմաստիճանի անկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728