
Թուրքիայի պաշտոնական առաջին արձագանքն արձանագրությունների հետ կանչմանը. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Դրա հետ կապված՝ թերթը մեկնաբանություն է վերցրել Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնատար անձանցից մեկից, ով Հայաստանի այդ քայլը որակել է որպես «սխալ և անհաջող քայլ.
«Արձանագրությունները սպասելով մնացին Հայաստանի խորհրդարանում, սակայն որևէ քայլ չձեռնարկվեց: Այս որոշումը Հայաստանի իշխանությունների ներքին գնահատականն է: Սակայն մենք ճիշտ չենք համարում այն: Դա սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից հեռու մոտեցումներ են»: