ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանից պահանջել է վերջ դնել Դեբալցովոյի մարտերին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին ու Դոնբասի անջատողականներին մեղադրել է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում երեկ հրապարակված հայտարարությունում.
«ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է Ուկրաինայի արևելքում գտնվող Դեբալցովոյի շրջանում իրավիճակի վատթարացումից: Անջատողականները հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են Դեբալցովոյում պահպանել հրադադարի ռեժիմը և ԵԱՀԿ-ի դիտորդներին չեն տրվել անվտանգության երաշխիքներ՝ այդ շրջան մուտք գործելու համար:
Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների այդ ագրեսիվ գործողություններն ու հայտարարությունները սպառնում են ոչ վաղ անցյալի հրադադարին ու վտանգի տակ են դնում ծանր սպառազինության պլանավորած դուրս բերումը»: