ՌԴ ԱԳՆ-ն ադեկվատ արձագանք է խոստանում ԵՄ-ի կողմից պատժամիջոցներն ընդլայնելուն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է համարժեք պատասխան տալ ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայնմանը. «Հստակ է մի բան. նման որոշումները, որոնց կհաջորդեն ադեկվատ արձագանքներ, հակասում են առողջ մտածելակերպին և օգտակար չեն ներուկրաինական հակամարտության լուծումը գտնելուն»:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԵՄ-ը հերթական անգամ կանխակալ վերլուծության է ենթարկել Ուկրաինայի արևելքում իրավիճակի էսկալացման իրական պատճառները՝ հավելելով, որ յուրաքանչյուր անգամ, երբ առաջանում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հույս, Բրյուսելը շտապում է սահմանել հակառուսական նոր պատժամիջոցներ.
«Նման որոշումները հատկապես անհեթեթ են թվում փետրվարի 12-ին մինսկյան պայմանավորվածությունների ֆոնին, որոնց հասնելուն մասնակցել են ԵՄ-ի առաջատար երկրների առաջնորդները»: