
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավոր

Փետրվարի 14-ին, ժամը 17.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան գլորվել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա Պատֆայնդեր» մակնիշի 95 RՍ 555 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել հարակից ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս. տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա. Հ. (ծնվ. 1982 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: