Տրամադրությունը բարձրացնելու 3 միջոց
1. Հեռուստացույց դիտելու փոխարեն՝ ավելի շատ կարդացեք
34 տարվա ընթացքում ավելի քան 25.000 մարդու շրջանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր նրանց 21%-ը, ովքեր իրենց երջանիկ են համարում, ավելի շատ թերթ է կարդում և 3 ժամ ավելի քիչ հեռուստացույց դիտում, քան նրանք, ովքեր իրենց դժբախտ են համարում: «Երջանիկ մարդիկ ավելի ակտիվ են, իսկ նրանց մարմինն ու մտքերը՝ փոխկապակցված»,- ասում է Մերիլենդի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Ջոն Ռոբինսոնը (John P. Robinson): Նույնիսկ առավել երջանիկ լինելու համար գրանցվեք գրադարաններում: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ամենաերջանիկ մարդիկ շատ են շփվում ընկերների, հարևանների և ընտանիքի անդամների հետ:
2. Տաք ըմպելիքներ խմեք
Science ամսագրում վերջերս տպագրված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդն անծանոթի հանդեպ առավել բարեհամբույր է դառնում 10 վայրկյան տաք ըմպելիք ձեռքում բռնելուց հետո: Ուսումնասիրողները վստահեցնում են, որ ֆիզիկական ջերմությունը վերածվում է հոգեկան ջերմության:
Առավել երջանիկ լինելու համար տաք ըմպելիքներին ավելացրեք այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են՝ դարչինը, մեխակը. սրանք բոլորը համարվում են բնական հակադեպրեսանտ միջոցներ:
3. Լոգանք ընդունեք
Ըստ շվեդական International Journal of Stress Management ամսագրում արված հետազոտությունների՝ ծովի աղով լոգանք ընդունելուց հետո մասնակիցների մոտ անհետանում էր լարվածությունն ու ընկճախտը (դեպրեսիան): Նրանց օրգանիզմում պրոլակտին տեսակի հորմոնը, որը հանգստացնում է մարմինը, բարձրացել էր ավելի քան 33%-ով: Առավել լավ արդյունքի հասնելու համար ականջակալներ դրեք՝ վերացնելով բոլոր խանգարող հանգամանքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը