ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը չի բացառել, որ Էրդողանը մայիսին կժամանի Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հատարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական այցը տեղի է ունենալու այս տարի կայանալիք Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակներում.

«Նախագահ Էրդողանի այցը նախատեսված է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակներում, որը 2015 թվականին անցկացվելու է Ռուսաստանում»: Դեսպանը չի բացառել, որ Էրդողանն այս տարի կարող է այցելել նաև այլ ժամկետներում:

Մասնավորապես, Էրդողանը մայիսին հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու համար Հաղթանակի օրվա 70-ամյակի միջոցառումներին, սակայն նա դեռ վերջնական որոշում չի կայացրել այդ կապակցությամբ: Դեսպանը հավելել է, որ Էրդողանի ռուսական բոլոր այցերում ընդգրկված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728