Բաժիններ՝

Նավթի գնանկումից ամենաշատ տուժող կողմը Ռուսաստանն է. IAE

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գնանկումից ամենաշատ տուժող կողմը Ռուսաստանն է: Այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալության Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency, IEA) հաշվետվությունում.

«Ռուսաստանը բախվում է կտրուկ գնանկման, միջազգային պատժամիջոցների ու արժույթի արժեզրկման կատարյալ փոթորկի և ամենայն հավանականությամբ կդառնա ոլորտի ամենագլխավոր տուժածը»:

Հաշվետվությունում կանխատեսվում է, որ նավթի գները կկայունանան այն մակարդակների վրա, որոնք էականորեն ցածր կլինեն վերջին երեք տարվա մաքսիմումից:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) կանխատեսում է, որ 2015 թվականին Ռուսաստանում հեղուկ ածխաջրածինների օրական արդյունահանման ծավալը կնվազի 70.000 բարելով՝ կազմելով 10.5 միլիոն տոննա:

Հիշեցնենք, որ IEA-ի հաշվետվությունում նշված է նաև այն մասին, որ ԱՄՆ-ը նավթի օրական արդյունահանման ծավալով գերազանցել է Ռուսաստանին և դուրս է եկել առաջին տեղ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս