Բաժիններ՝

Վերջին 10 տարում Թուրքիայի տնտեսությունն աճել է 1/5-ով. Էրդողան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կոլումբիայում հայտարարել է, որ վերջին 10 տարում Թուրքիայի տնտեսությունն աճել է 1/5-ով: Խոսելով վերջին շրջանում (իր վարչապետության ու նախագահության տարիներին) Թուրքիայի ունեցած տնտեսական նվաճումներին՝ Էրդողանը հայտարարել է.

«Եթե 2003 թվականին ազգային եկամտի չափը կազմում էր 230 միլիարդ դոլար, ապա ներկա դրությամբ այն հասել է 820 միլիարդ դոլարի: Այն ժամանակ արտահանման ծավալը կազմել է 36 միլիարդ դոլար, մինչդեռ ներկայումս այն հասել է 160 միլիարդ դոլարի:

Տարեկան կտրվածքով Թուրքիա ժամանող զբոսաշրջիկների թիվը 13 միլիոնից հասել է 42 միլիոնի, իսկ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները 8-8.5 միլիարդ դոլարից հասել են 40 միլիարդ դոլարի»:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2014 թվականի դեկտեմբերի 1-ից ստանձնել է G20-ի նախագահությունը: Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին և տվյալ պաշատոնում սահմանել է երկարակեցության ռեկորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս