
Բանակցությունների տապալման դեպքում ԵՄ-ը կմտածի Ուկրաինային զենք մատակարարելու մասին. Շտայնմայեր

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով ավելի վաղ կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարը, չի բացառել, որ Եվրոպան կարող է գնալ այդ քայլին: Շտայնմայերն այդ մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով:
Շտայնմայերի կարծիքով՝ եթե տապալվեն իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ ներկայիս ջանքերը, ապա հակամարտությունը ռազմական պլանում դուրս կգա նոր մակարդակ.
«Անկասկած է, որ այդ դեպքում զենքի մատակարարումների հարցը կքննարկվի նաև Եվրոպայի շրջանակներում: Նման քննարկումներ արդեն իսկ ծավալվել են Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ:
Կարող եմ միայն խոստանալ, որ մենք կանենք ամեն բան, որպեսզի Մինսկի բանակցությունները բարձր մակարդակով իսկապես կկայանան ու կնպաստեն հակամարտության սրացման վերացմանը: Հուսով եմ, որ վերջին հաշվով վիճելի բոլոր հարցերը կհաջողվի լուծել»: