
Օբաման ու Մերկելը համաձայնվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ համաձայն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որ պետք է պահպանվեն հակառուսական պատժամիջոցները:
Օբաման ընդգծել է, որ եթե Ռուսաստանը շարունակի ընթացիկ կուրսը, որը փլուզում է ռուսական տնտեսությունն ու վնաս է պատճառում ռուսաստանցիներին, ապա Ռուսաստանի մեկուսացումն ավելի կխստացվի քաղաքական ու տնտեսական առումներով:
Օբաման զգուշացրել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը դիտարկվում է ցայժմ. «Ես դեռ որոշում չեն ընդունել այդ կապակցությամբ»: Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: