Պահպանվել և շարունակվելու է «Աբաշիձե-Կարասին» ձևաչափը. Զուրաբ Աբաշիձե

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ պահպանվել և շարունակվելու է Ռուսաստանի հետ «Աբաշիձե-Կարասին» ձևաչափը:

Նրա խոսքերով` տվյալ ձևաչափով երկխոսությունը հանդիսանում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև հաղորդակցման աղբյուր. «Որքան էլ որ բարդ լինեն երկու երկրների հարաբերությունները, երկխոսությունն անհրաժեշտ է»:

Նա հավելել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ նոր հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ: Աբաշիձեն ընդգծել է, որ ներկայումս կուտակվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք պահանջում են քննարկում ու կարգավորում:

Սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր գոյությունը շարունակում է «Կարասին-Աբաշիձե» ձևաչափը:

Տեսանյութեր

Լրահոս