![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի Գերագույն ռադան մտադիր է երկու հարցով դիմել ԱՄՆ Կոնգրեսին
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/108674.jpeg)
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան մտադիր է երկրին լիարժեք ռազմական օգնություն ցուցաբերելու ու ԱՄՆ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակ շնորհելու հարցերով դիմել ԱՄՆ Կոնգրեսին:
Ուկրաինայի խորհրդարանը ԱՄՆ Կոնգրեսին դիմելու մասին որոշման նախագիծը դիտարկելու է փետրվարի 11-ին: Այս մասին հայտարարել է Ոկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը:
Նրա խոսքերով` Գերագույն ռադան հինգշաբթի քննարկելու է նաև Հակակոռուպցիոն բյուրոյի մասին օրենքում ուղղումներ անելու հարցը` կոռուպցիայի դեմ պայքարում գործուն մեխանիզմներ ստեղծելու համար: Գրոյսմանն ընդգծել է, որ ելնելով այդ ամենից` իրենք մեծապես կարևորում են այս շաբաթը:
Նա հավելել է, որ խորհրդարանը հինգշաբթի դիտարկելու է նաև ՆԳՆ-ի բարեփոխման մասին օրինագիծը: Գրոյսմանն ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանին կներկայացնի բանկերի սեփականատերերի պատասխանատվության մասին օրինագիծը: