Բաժիններ՝

Ճապոնիայում աշխատամոլներին կուղարկեն հարկադիր արձակուրդի

The Japan Times-ի փոխանցմամբ` Ճապոնիայի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն գործատուներին պարտավորեցնել` աշխատակիցներին ուղարկելու վճարովի արձակուրդի` անկախ աշխատակիցների անձնական ցանկությունից:

Տվյալ օրինագիծը կոչված է նվազեցնել ճապոնացիների աշխատամոլության բացասական ազդեցությունը նրանց ֆիզիկական ու հոգեբանական առողջության վրա: Այդպիսով, նորարարությունը համակարգ կմտցնի առնվազն հինգ օր տևողությամբ պարտադիր վճարովի արձակուրդներ:

Ճապոնիայի զբաղվածության նախարարության հետազոտության համաձայն` 2013 թվականին աշխատավորները միջին հաշվով օգտագործել են 9-18 օրվա արձակուրդ:

Իշխանությունները հուսով են, որ հանգստյան օրերի առկայությունը ճապոնացիների առողջության բարելավման հետ մեկտեղ կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ հանգստին և որպես արդյունք` նրանց կողմից հավելյալ գումարներ ծախսելուն, ինչը դրականորեն կազդի երկրի տնտեսական իրավիճակի վրա:

Ճապոնիան աշխատանքային օրենսդրության հարցը հետազոտում է բազմաթիվ տարիներ, սակայն 2012 թվականից անհիմն աշխատամոլության պատճառով հյուծվածության ֆոնին աճել է հիվանդությունների ու ինքնասպանությունների թիվը: Ակնկալվում է, որ համապատասխան օրինագիծը կընդունվի մոտակա նստաշրջանի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս