Վրաստանում փակվել է դեպի Ռուսաստանի սահման տանող ավտոմայրուղին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` ձնահյուսի վտանգի պատճառով ավտոտրանսպորտի շարժի համար փակվել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածը:

Այս մասին հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: Ավտոմայրուղու 134-135 կիլոմետրանոց մասում, որն անցնում է Դարյալի կիրճով, արգելված է ավտոտրանսպորտի կանգը:

Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում տվյալ հատվածում և համակարգում է գործողությունները: Մոբիլիզացվել են համապատասխան ծառայություններ ու տեխնիկա` ինտենսիվ ձևով մաքրման աշխատանքներ իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս