
Հակառակորդը կիրառել է ականանետեր, մերոնք պատասխանել են. News.am

Հայաստանի Հանրապետության հատվածում՝ սահմանին, երեկ՝ փետրվարի 8-ին, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Սահմանին միջին լարվածության է եղել, կրակոցներ են արձակվել ոչ միայն հրաձգային զենքերից, այլեւ կիրառվել են ականանետեր, մերոնք պատասխանել են, զոհեր, վիրավորներ չկան»,-ասել է ՊՆ խոսնակը: