Մերկելն ու Օբաման այսօր Վաշինգտոնում կքննարկեն Ուկրաինայի հարցը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Վաշինգտոնում կբանակցեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
Ակնկալվում է, որ Անգելա Մերկելը Բարաք Օբամայի հետ բանակցություններում վերստին կհայտնի ԱՄՆ-ում հնչած այն կոչերի հանդեպ Գերմանիայի անհամաձայնության հետ, որոնք առնչվում են ուկրաինացի զինվորականներին զենք մատակարարելուն:
Փետրվարի 8-ին Անգելա Մերկելը Մյունխենում հայտարարեց, որ չի տեսնում Ուկրաինայի հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորություն:
Փետրվարի 11-ին Մինսկում տեղի է ունենալու Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, որում քննարկվելու է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցը: