
Միջազգային դաշինքին հաջողվել է ոչնչացնել «ԻՊ»-ի ռազմական պոտենցիալի 20 տոկոսը. հորդանանցի գեներալ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին շաբաթներին միջազգային դաշինքի ձեռնարկած հակաահաբեկչական գործողության արդյունքում «Իսլամական պետության» առնվազն 7000 զինյալներ ոչնչացվել են Սիրիայում ու Իրաքում:
Այս մասին Ամմանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հորդանանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Մանսուր Սալեհ ալ-Ջուբուրը. «Մենք հասել ենք նրան, ինչին ձգտում ենք:
Մենք ոչնչացրել ենք լոգիստիկ կենտրոններ, զինապահեստներ ու զինյալների ապաստարաններ: Մեր վերջնական նպատակը «Իսլամական պետությունը» երկրի երեսից ջնջելն է: Դաշինքին արդեն իսկ հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետության» ռազմական պոտենցիալի մոտ 20 տոկոսը»:
Նա ընդգծել է, որ միջազգային դաշինքի հիմնական նպատակները «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին վերացնելն է, խմբավորման հրամանատարական կենտրոնները ու մարզական ճամբարները: