Բաժիններ՝

Պուտինը 21-րդ դարում գործել է 20-րդ դարի կեսերի բռնապետների նման. Ֆիլիպ Հեմոնդ

Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդն Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները համեմատել է 20-րդ դարի կեսերի բռնապետի պահվածքի հետ:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հանդեպ սահմանված տնտեսական պատժամիջոցները նրան կհարկադրեն վերանայել իր քաղաքականությունը. «Մենք բոլորս գիտենք, որ վերջին հաշվով անկարելի է անտեսել տնտեսական փաստերը: Եթե տնտեսությունը ձախողվի, դու չես կարող աջակցել արտերկրի ռիսկային նախագծերը, ինչպիսիք իրականացնում է Պուտինը:

Նա հարկադրված կլինի կարգի բերել իր պահվածքը` հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության անկումը: Ռուսաստանին Ղրիմի միացումը հանդիսացել է բռնակցում:

Այդ մարդը (Պուտին) զինվորներ է ուղարկել սահմանից այն կողմ և զավթել է այլ երկրի տարածք` 21-րդ դարում գործելով 20-րդ դարի կեսերի բռնապետների նման: Քաղաքակիրթ երկրներն իրենց չեն պահում այդպես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս