
Օբաման Ուկրաինային զենք մատակարարելու հարցում որոշում կկայացնի Մերկելի հետ հանդիպումից հետո. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինային զենք մատակարարելու հարցում որոշում կկայացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնել են Օբամայի վարչակազմում գործակալության աղբյուրները:
Նրանց խոսքերով` Գերմանիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային, ինչը կարող է ուժեղացնել Օբամայի նկատմամբ ներքին ճնշումը` Ուկրաինային զենք մատակարարելու համար: Աղբյուրներն ընդգծել են, որ անձամբ Օբաման դեմ է դրան, սակայն գնալով աճում է ճնշումը նրա վրա:
Օբաման հապաղում է այդ հարցում որոշում ընդունել, քանի դեռ Մերկելը դեմ է ամեն տիպի միակողմանի զենք մատակարարելուն: Օբաման այդ հարցում որոշում կընդունի Մերկելի հետ հանդիպումից հետո: Մերկելն իր հերթին կոչ է անում խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: