Բաժիններ՝

Ուկրաինայում արգելվել է 2014 թվականի ռուսական բոլոր ֆիլմերի ցուցադրությունը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 5-ին երկրորդ ընթերցմամբ ու վերջնականապես օրենք է ընդունել տեղեկատվական հեռուստառադիո տիրույթի պաշտպանության մասին: Դրա օգտին քվեարկել է 247 պատգամավոր:

Դրանով իսկ Ուկրաինայի արգելվել է 2014 թվականին ու դրանից հետո ռուսական արտադրության բոլոր ֆիլմերի ու սերիալների վարձույթը, ինչպես նաև 1991 թվականին և դրանից հետո նկարահանված այն բոլոր ֆիլմերը, որոնք քարոզում են ագրեսոր երկրի իրավապահ մարմինների ու զինված ուժերի գործունեությունը:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն. «Սերիալների արգելքի մասին օրենքով արգելվել են ռուսական բոլոր կինոները` սկսած 2014 թվականից և միլիտարիստական բոլոր կինոները` սկսած 1991 թվականից: Ինչպես երևաց, այդպիսի մոտեցումը ճիշտ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս