Մյունխենում տեղի է ունեցել ընթացիկ տարում Ջոն Քերիի ու Սերգեյ Լավրովի առաջին հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հանդիպել են Մյունխենում, ուր ընթանում է անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսը:
Դա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է ընթացիկ տարում: Բանակցությունները տրել են ավելի քան մեկուկես ժամ: 2014 թվականին Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին անձամբ հանդիպել են ավելի քան 15անգամ և ունեցել են մի քանի տասնյակ հեռախոսազրույց:
Լավրովը Քերիին հայտնել է, որ անհեռանկարային է հակամարտության ուռճացումը` Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ճնշման ուժգնացման համար: Լավրովն ընդգծել է, որ իրենք հետ չեն կանգնի իրենց ազգային շահերից ու առանցքային հարցերում սկզբունքային դիրքորոշումից, սակայն դրա հետ մեկտեղ ռուսական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական փոխգործակցության ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերում:
Ուկրաինական ճգնաժամի հետ կապված` Քերին ու Լավրովն ընդգծել են որ դրա քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք: Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնում Կիևին ռազմական տեխնիկա ու սպառազինություն մատակարարելու մասին քննարկվող պլանները հղի են Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերի տապալման վտանգով:
Բացի այդ, նրանք քննարկել են Սիրիայի ու Եմենի հարցերը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների այժմեական այլ հարցեր: