10 միջոց՝ մազերը վերականգնելու համար
Takprosrto.cc կայքը կազմել է մազերը վերականգնելու 10 միջոց, որոնք օգտագործել են մեր նախնիները տարիներ առաջ:
1. Կեֆիրը և մայոնեզը կարող են օգնել մազերի վերականգնման գործում: Դրանցից մեկը կարող եք քսել մազերի արմատներին, մազերը փաթաթել տոպրակով, սրբիչով, թողնել 20 րոպե: Խորհուրդ չի տրվում մազերն այս դեպքում լվանալ շամպունով, կարելի է լվանալ մի քանի կաթիլ քացախով տաք ջրով կամ բույսերի թուրմով:
2. Շամպունի վրա կարելի է ավելացնել 1 ձու, մեկ ճաշի գդալ ժելատին, 1 թեյի գդալ կոնյակ, խառնել, ապա ստացված մասսան քսել մազերին:
3. Վիտամին A-ի, B-ի կամ E-ի մեկ պարկուճ կարող եք խառնել ձեր շամպունին և օգտագործել ամեն անգամ մազերը լվանալիս:
4. Եթե ֆինանսական միջոցները կբավարարեն, կարող եք հատուկ ամպուլաներ գնել մազերի համար, դրանք վաճառվում են գրեթե բոլոր դեղատներում:
5. Տարբեր խոտաբույսերի թուրմերը ևս կարող են օգնել վերականգնել մազերը: Դրա համար անհրաժեշտ է խոտաբույսի վրա տաք ջուր լցնել, թողնել մեկ ժամ:
6. Ճյուղավորված մազերի դեմ պայքարում կարող է օգնել նաև կռատուկի յուղը: Այն մազերին քսելուց հետո պետք է լավ լվանալ:
7. Մազերը խնամելու գործում կարող է օգնել նաև աղը: Նախընտրելի է յոդացված աղով սանրով սանրել մազերը, ապա լվանալ տաք ջրով: Արդյունքում՝ մազերը կդադարեն թափվել:
8. Մազերը վերականգնելու հարցում կարող է օգտակար լինել նաև սոխը:
9. Ասպիրինի երկու կոճակ կարելի է խառնել շամպունի հետ և օգտագործել մազերի խնամքի համար:
10. Ձվի դեղնուցը խառնեք մի քանի ճաշի գդալ կոնյակի հետ, ստացված մասսան քսեք մազերին: 20 րոպե անց կարող եք լվանալ մազերը:
Թարգմանությունը՝ 168.am-ի