
Թուրքիան գաղտնի է պահում Դարդանելի միջոցառումների մասնակիցների ցուցակը՝ վախենալով Հայկական լոբբիից

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Հայկական լոբբին անցել է գործի՝ հնարավորինս նվազեցնելու համար ապրիլի 24-ին Դարդանելի ճակատամարտի տոնակատարությունների մասնակցելու կապակցությամբ արտերկրից Թուրքիա ժամանողների թիվը:
Սրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դարդանելի տոնակատարություններին մասնակցելու հրավերներ է առաքել 102 երկրի առաջնորդների, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով մերժել է այդ հրավերը:
Այժմ Թուրքիան վախենում է, որ Հայկական լոբբին կարող է ճնշում գործադրել Դարդանելի տոնակատարություններին մասնակցելուն դրական պատասխան տվածների վրա, որպեսզի հնարավորինս քիչ բարձր մակարդակի այցեր կատարվեն Թուրքիա:
Դրա հետ կապված՝ Անկարան գաղտնի է պահում այդ անձանց ցուցակը: Ակնկալվում է, որ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի հետ կապված միջոցառումների օտարազգի մասնակիցների անունները կհրապարակվեն միայն վերջին պահին: