
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը: ԵՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր կքննարկեն ինտեգրման, նորմատիվա-իրավական բազայի զարգացման և մի շարք կոնկրետ նախագծերի իրագործման հարցը:
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի (ԵՏՄ-ում նախագահում է 2015 թվականի հունվարի 1-ից), Ռուսաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Դրա ժամանակ ուշադրության կենտրոնում է գտնվելու ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հույս էր հայտնել, որ հանրապետությունը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա մինչև 2015 թավականի մայիսի 9-ը: