
Վրաստանի վարչապետը խոստացել է խստապես պատժել ապակայունացման փորձ ձեռնարկողներին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե որևէ մեկը համարձակվի ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, ապա նա խստորեն կպատժվի.
«Ինչ-որ մեկը կարող է և ցանկանում է անել դա, սակայն այդ ինչ-որ մեկը կստանա խիստ պատիժ, եթե նա համարձակվի, որոշի անել դա»: Երբ Գարիբաշվիլուն հարցրել են, թե ով կարող է ցանկանալ դա, վարչապետը պատասխանել է, որ չգիտի. «Ով էլ որ լինի, ես խոսում եմ ընդհանուրի համար»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմեալուրին հայտարարել է, որ Վրաստանում իրականացվում են իրավիճակի ապակայունացման փորձեր: Հունվարի կեսերին էլ հաղորդվել էր, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Վրաստան: