Սխալ է այն պատկերացումը, թե կառավարման նախագահական համակարգն ավտորիտար է. Դավութօղլու
Timeturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ընդգծել է երկրի կառավարման նախագահական ձևին անցում կատարելու կարևորությունը. «Այդ հարցը Թուրքիայում քննարկվում է ոչ թե 2 ամիս, այլ՝ արդեն 10 տարի:
Դա նորույթ չէ: Սխալ է այն պատկերացումը, թե կառավարման նախագահական համակարգն ավտորիտար է, իսկ խորհրդարանական համակարգը՝ ժողովրդավարական:
Վեյմարյան հանրապետությունը Գերմանիայում կառավարման խորհրդարանական համակարգի առաջին փորձն է, սակայն Հիտլերը ծագեց այնտեղից: Դա կարող է տեղի ունենալ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական կառավարման համակարգերի դեպքում»: