Մոսկվայում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանի «Ռիո» առևտրի կենտրոնում
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հրդեհ է բռնկվել Մոսկվայի հյուսիսում գտնվող «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոնում: Մոսկովյան ժամանակով ժամը 08.23-ի դրությամբ կրակն արդեն իսկ տեղայնացվել է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ԱԻՆ-ի մամլո ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ հրդեհի տարածքը 15 քառակուսի մետրից հասել է մինչև 200 քառակուսի մետր: Հրդեհի բռնկման մասին հաղորդագրությունը ստացվել է մոսկովյան ժամանակով ժամը 07.03-ին: Հրդեհը բռնկվել է ստորին հարկում:
«Ռիո» առևտրա-ժամանցային կենտրոնի տարածքը կազմում է 105.000 քառակուսի մետր: Այն պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին, ով օրեր առաջ Forbes պարբերականի վարկածով ընդգրկվել է ռուսական անշարժ գույքի 30 արքաների թվում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: