Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքային դատարանը Ժվանիայի գործով գրավի դիմաց ազատ է արձակել նախկին գլխավոր դատախազին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը 3000 լարի (մոտ 1500 դոլար) գրավի դիմաց ազատ է արձակել Վրաստանի նախկին (2004-2005) վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով անցնող երկու նոր անձանց:

Խոսքը գնում է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Մամուկա Գվարամիայի ու Դատական փորձաքննության ազգային բյուրոյի պետի նախկին տեղակալ Ռոստոմ Լազարիան: Վրաստանի գլխավոր դատախազությունը այդ անձանց նախնական կալանքի տակ վերցնելու հարցով երեկ միջնորդություն էր ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարանին:

Այդ անձինք մեղադրվում են ծառայողական լիազորությունները չարաշահելու և հանցանշանները թաքցնելու մեջ: Նրանց գործով դատական նախնական նիստը նշանակված է մարտի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս