Բաժիններ՝

Ազատվեք ցելյուլիտից սուրճի պիլինգի միջոցով

Գրեթե բոլոր կանայք ցելյուլիտի խնդիր ունեն: Ցելյուլիտը մաշկի տակ կուտակված ճարպերի, տոքսինների և ջրի արդյունք է, որը մաշկին նարնջի կեղևի տեսք է հաղորդում:

Healthyfoodstar.com-ը ներկայացնում է մի հրաշալի միջոց՝ ազատվելու համար ազդրերում գոյացած ցելյուլիտից:

Ցելյուլիտի թիվ մեկ թշնամին կոֆեինն է: Այն մաշկը մատակարարում է հակաօքսիդանտներով, բայց միայն այն դեպքում, երբ օգտագործվում է արտաքինից: Ապացուցված է, որ կոֆեինի կանոնավոր օգտագործման դեպքում կնվազեցնեք ցելյուլիտը: Կոֆեինն արդյունավետ է հատկապես երկարաժամկետ օգտագործման ժամանակ:

Բաղադրատոմսը

  1. 6 բաժակ կոկոսի յուղ
  2. 1 բաժակ աղացած սուրճ
  3. 3թ/գ ծովի աղ

Պատրաստման եղանակը

Մեծ տարայի մեջ խառնեք սուրճն ու աղը: Եթե կոկոսի յուղը սառած վիճակում է՝ հալեցրեք միկրոալիքային վառարանում: Խառնեք տարայի պարունակությունը և ամուր փակեք կափարիչով:

Օգտագործման եղանակը

Լավագույն արդյունքին հասնելու համար, լոգանք ընդունելուց առաջ, մերսեք ձեր մարմինը չոր սպունգով՝ շրջանառությունը լավացնելու համար: Շրջանաձև շարժումներով մերսեք մարմնի բոլոր այն հատվածները, որտեղ ցելյուլիտ կա: Օգտագործեք պատրաստված քսուքը լոգանք ընդունելիս: Մի մոռացեք քսուքը տարածելու ընթացքում զգուշորեն մերսել ազդրերի հատվածը: Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք այս գործողությունն ամեն օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս