Գործազրկությունը Հայաստանում աճել է 18 տոկոսով. «ՉԻ»

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «2014 թվականին գործազուրկների թիվը 2013-ի համեմատ աճել է գրեթե 18 տոկոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Արդեն միայն այդ փաստը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ աղետալի վճակում է մեր տնտեսությունը: Աշխատանք փնտրողների թիվը իրականում շատ ավելի մեծ է, պարզապես նրանց զգալի մասը չի գրանցվում կամ չի դիմում զբաղվածության կենտրոններին:

Ընդ որում, գործազրուկների 71,8 տոկոսը կանայք են: Ինչ վերաբերում է գործազուրկների տարիքային խմբերին, ապա 16-29 տարեկանները կազմում են 23,7 տոկոս, 30-44 տարեկանները՝ 21,4 տոկոս, 55-ից բարձր տարիքի անձինք՝ 16 տոկոս:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս