Բաժիններ՝

Վրաստանի նախագահը երկրորդ անգամ հայր է դարձել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրորդ անգամ հայր է դարձել: Տղային անվանել են Թեյմուրազ: Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայության աշխատակիցը.

«Երեխան ծնվել է այսօր առավոտյան: Նորածինը կշել է 3600 գրամ, իսկ նրա հասակը կազմել է 51 սանտիմետր: Նախագահի որդուն պապու պատվին անվանել են Թեյմուրազ»: Վրաստանի առաջին տիկին Մակա Չեչուային կեսարյան հատում են արել:

Նորածին Թեյմուրազն ընտանեկան զույգի առաջին ընդհանուր երեխան է: Նախագահն արդեն իսկ ունի չափահաս դուստր՝ Աննան, իսկ առաջին տիկինը՝ Մաշոն: Գեորգի Մարգվելաշվիլին ու Մակա Չիչուան իրենց հարաբերություններին պաշտոնական բնույթ են հաղորդել նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս