
Վրաստանը կարող է կորցնել ռուսական շուկան, եթե երկխոսություն չսկսվի Ռուսաստանի հետ. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրտական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ եթե Վրաստանն ու Ռուսաստանը չսկսեն լայնամասշտաբ գործողություններ, ապա ռուսական շուկան շուտով կփակվի վրացական արտադրանքի համար:
Բուրջանաձեն այդ կերպ է մեկնաբանել Վրաստանի ու Ռուսաստանի միջև առևտրային հարցերի շուրջ երկխոսության կասեցման մասին Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հայտարարությունը.
«Տիկին Բերուչաշվիլին իր հայտարարությամբ հաստատել է այն, ինչի մասին ես արտահայտվել եմ քանիցս. Ռուսաստանի հետ շուկայի բացումը` թեպետ այդքան փոքր ծավալով ժամանակավոր երևույթ է: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ այդ շուկան կփակվի շուտով, եթե Ռուսաստանի հետ չմեկնարկեն լայնամասշտաբ քաղաքական բանակցություններ»: