Բաժիններ՝

Սթոլթենբերգը Ռուսաստանին մեղադրել է հարևան երկրների սահմանները խախտելու մեջ

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին մեղադրել է հարևան երկրների հետ սահմանները խախտելու մեջ: Նրա խոսքերով` Ռուսաստանը, չնայած երկրում առկա տնտեսական իրավիճակին, զգալի ռեսուրսներ է ներդնում պաշտպանական արդյունաբերության մեջ:

Սթոլթենբերգը հավելել է, որ Ռուսաստանն ի ցույց է դրել տասնյակ հազարավոր մարդիկ ծավալելու և իր հարևաններին ահաբեկելու, բռնակցելու ու ապակայունացնելու իր ունակությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին հանդիմանել է ինքնահռչակ ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին զենք մատակարարելու համար: Սթոլթենբերգի կարծիքով` զինյալներն ի զորու չեն իրենց զինանոցում պահել նմանատիպ ժամանակակից զենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728