
ԿԺԴՀ-ն անցկացրել է ամերիկյան ավիակրի ոչնչացման սցենարով զորավարժություններ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել են Կորեական ժողովրդական բանակի ռազմաօդային ու ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունները ղեկավարել է անձամբ մարշալ Կիմ Չեն Ինը:
Զորավարժությունների սցենարի համաձայն` ԿԺԴՀ-ի ավիացիան ու ռազմածովային ուժերը մշակել են հավանական հակառակորդի ավիակրին անսպասելի հարված հասցնելը:
Հարձակմանը մասնակցել են սուզանավերը: ԿԺԴՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ «զորավարժությունների նպատակն ամերիկյան իմպերիալիստների ագրեսիվ ուժերի ավիակրային հարվածային խմբավորման ոչնչացումը»:
Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է դիմակայել յուրաքանչյուր պատերազմի, այդ թվում նաև միջուկային: Նա վստահություն է հայտնել, որ լիովին հնարավոր է ծովի հատակ ուղարկել ամերիկյան ավիակրի: Զորավարժությունների անցկացման տեղն ու ժամկետը չեն հաղորդվում: