
15-ամյա աղջիկը, ով Կիևյան կամրջից ցած էր նետվել, փրկվել է հայտնի գործարարի և ոստիկանների կողմից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկա կյանք է փրկել:
Ա. Հայրապետյանը Գ. Շամշյանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ Հրազդանի կիրճում գործում է «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրը, որն իրեն է պատկանում, որտեղ էլ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Ա. Հայրապետյանը գնացել է ռեստորանային համալիր, որպեսզի հետևի շինարարական աշխատանքներին ընթացքին և այդ պահին նկատել է, որ Կիևյան կամրջից մի աղջիկ փորձում է ցած նետվել: Գործարարը վազել է դեպի աղջիկը, սակայն մինչև տեղ հասնելը աղջիկն արդեն ցած էր նետվել:
Աղջիկը նաև հայտնել է, որ ինքը 15 տարեկան է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: