Անդրանիկ Սողոյանը (Զապ) ազատ է արձակվել
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երևանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը: Դռնփակ դատական նիստն անցել է առանց Անդրանիկ Սողոյանի, նա չի ցանկացել ներկա գտնվել: Իսկ դատարանը, առաջնորդվելով ազատության կանխավարկածով, մերժել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ նշելով, որ անհիմն է կալանքը երկարացնելը, քանի որ Զապը ունի արդարացման ակտ, իսկ Չեխիայի Գերագույն դատարանի նիստը դեռ հայտնի չէ՝ երբ կլինի: