
Լուկաշենկոն համոզված է, որ ԵՏՄ-ի զարգացումը չի լինի հեշտ գործընթաց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ ԵՏՄ-ի զարգացումը չի լինի հեշտ գործընթաց.
«ԵՏՄ-ի ստեղծման մեջ ճանապարհը չի լինի հեշտ, քանի որ այն շոշափում է շահեր, ոչ թե պարզապես խոսակցություններ, դիվանագետների ասմունքներ: Դրանք կոնկրետ փողեր են, օրինակ մուտքի տուրքերը: Այդ շարժումը չունի այլընտրանք, քանի որ ինտեգրվում է համայն աշխարհը»: