
«Գազպրոմի» մաքուր շահույթը նվազել է ավելի քան 1/3-ով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի 9 ամիսներին «Գազպրոմի» մաքուր շահույթը միջազգային չափորոշիչներով նվազել է 35 տոկոսով՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ և կազմել է 556.25 միլիարդ ռուբլի:
Այս մասին նշված է ընկերության հաշվետվությունում: Միևնույն ժամանակահատվածում «Գազպրոմի» մաքուր պարտքն աճել է 14 տոկոսով՝ կազմելով 1265 միլիարդ ռուբլի: Այն աճել է 152.32 միլիարդ ռուբլով:
2014 թվականի 9 ամիսներին «Գազպրոմի» մաքուր հասույթը նվազել է 2 տոկոսով՝ մինչև 2084 միլիարդ ռուբլու: «Գազպրոմում» հուսով են, որ ուկրաինական «Նավթոգազի» հետ գազային վեճի շուրջ լսումները Ստոկհոլմի միջնորդ դատարանում տեղի կունենան 2016 թվականից ոչ շուտ: