![](/banners/BeFunky-design.jpg)
Ջավախքում տեղի է ունեցել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի վրացական հատվածի շնորհանդեսը (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/830.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը երեկ մասնակցել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու վրացական հատվածի շնորհանդեսին և ներկա են գտնվել նրանում փորձնական գնացքի երթին:
Շնորհանդեսն անցկացվել է Ջավախքում՝ Կարծախիում: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում հայտնել են, որ ԲԹԿ երկաթուղին ճանաչվել է կարևորագույն նախագծերից մեկը, որն իրականացնում են Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Կվիրիկաշվիլին ու Մամեդովը ծանոթացել են կատարված աշխատանքների հետ և ընդգծել են նախագծի կարևորությունն ու նրա հեռանկարները: