![](/banners/BeFunky-design.jpg)
30 տարի անց ԵՄ-ի երկրներից որևէ մեկը չի հանդիսանա «Մեծ Յոթնյակի» անդամ. Յունկեր
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/3946014.jpg)
Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալ տնտեսական գործընթացների ֆոնին ԵՄ-ին սպասվում են լուրջ փոփոխություններ.
«30 տարի անց ԵՄ-ի երկրներից որևէ մեկը չի կարողանա հանդիսանալ G7 առաջատար երկրների ակումբի մասնակից: Եթե 1900 թվականին Եվրոպայում էր բնակվում աշխարհի բնակչության 20 տոկոսը, ապա 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի միայն 4 տոկոս»:
Դրա հետ կապված՝ Յունկերը համոզվածություն է հայտնել, որ եվրոյից ու ԵՄ-ից Հունաստանի դուրս գալու մասին շրջանառվող լուրերը հակարդյունավետ են. «Մենք առանց այդ էլ փոքր աշխարհամաս ենք: Փլուզման մասին մտածելու ժամանակը չէ»:
Յունկերը կտրականապես հերքել է հունական պարտքը չեղյալ հայտարարելու հնարավորությունը. «Այդ մասին խոսք լինել չի կարող: Եվրոգոտու մյուս երկրները չեն աջակցում դրան:
Մենք հարգում ենք Հունաստանում անցկացված քվեարկության (խորհրդարանական վաղաժամ ընտրությունների) արդյունքները, սակայն Հունաստանն էլ պետք է հարգի մյուսներին»: