
Վրաստանը պետք է համբերատար գտնվի Ռուսաստանի հետ հարաբերություններում. Իվանիշվիլի

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է համբերատար գտնվի ու սպասի իր ժամանակին.
«Կարծում եմ, որ մենք պետք է զինվենք համբերությամբ ու սպասենք մեր ժամանակին, սակայն մինչ այդ մենք չպետք է նստենք անգործ և փոխարենը պետք է կառուցենք տնտեսություն, ժողովրդավարական ինստիտուտներ ու ժողովրդավարական արժեքներ, և այդ դեպքում մենք կստանանք արդյունք:
Մենք չունենք իրական հնարավորություն՝ ամուր պահապանելու համար դիրքերը, և մենք պետք է համբերենք, անգամ եթե կան վիրավորական գործողություններ, քանի որ մենք չունենք այլ ռեսուրս՝ բացառությամբ հայտարարություն անելուց: Դա պետք է հաշվի առնել»: