
«Իսլամական պետությունը» սպառնում է մահապատժի ենթարկել հորդանանցի օդաչուին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել Հորդանանի ռազմաօդային ուժերի օդաչու Մոազ ալ-Կասաբեհին, եթե ահաբեկչուհի Սադիջա ալ-Ռիշավին ազատ չարձակվի մինչև երեկո:
Այս մասին նշված է ահաբեկիչների ուղերձում: Համացանցում հայտնվել է աուդիոձայնագրություն, որում ևս մեկ պատանդ՝ զինյալների կողմից գերեվարված ճապոնացի Կենձի Գոտոն, պահանջում է թուրքական սահմանի մոտ բերել կնոջը:
Նախօրեին Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը խոստացել է, որ իր երկիրը բաց կթողնի բանտարկյալին, եթե զինյալներն ազատեն գերեվարած օդաչուին: