Վրաստանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին այսօր առավոտյան աշխատանքային առաջին այցով մեկնել է ԱՄՆ, ուր նա պետք է անցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:

Այցը տևելու է մինչև փետրվարի 4-ը: Պլանավորված է, որ Բերուչաշվիլին այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:

Հունվարի 30-ին Բերուչաշվիլին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդում կազմակերպվելիք «Արևելյան Եվրոպայի համար Անդրատլանտյան ռազմավարություն» կոնֆերանսում, ինչպես նաև կմասնակցի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կազմակերպած քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031