
Ռուս զինվորականները կողոպտել են Աբխազիայի հայաբնակ գյուղի բնակիչներին. մամուլ

Abkhazeti.info կայքի փոխանցմամբ՝ անսթափ վիճակում գտնվող ռուս զինվորականները Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ավազակային հարձակում են ձեռնարկել 8 ընտանիքի վրա:
Ռուս զինվորականները զրահատրանսպորտներով ու «ՈՒԱԶ» տիպի ավտոմեքենաներով մուտք են գործել հիմնականում էթնիկ հայերով բնակեցված բնակավայր, բնակիչներից խլել են փող և ոսկյա զարդեր, իսկ ընտանիքներից մեկից էլ խլել են մանդարիններով բեռնված նրա մեքենան, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են ճանապարհի վրա:
Կողոպուտի ժամանակ նրանք ֆիզիկական վնասվածքներ են հասցրել ավանի մի շարք բնակիչների: Նրանցից մեկին՝ 76-ամյա Լուսյա Քոչարյանին, տեղափոխել են բուժհիմնարկ: Սուխումի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ խոստանալով, որ տեղի ունեցածի համար մեղավոր զինվորականներին կհանձնեն ՌԴ ՊՆ-ին, և որ նրանք կկրեն արժանի պատիժ: