Բաժիններ՝

Ուկրաինայի արտաքին պետպարտքը հասել է ՀՆԱ-ի մեկ քառորդին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Ուկրաինայի արտաքին պետպարտքն աճել է մինչև 30 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը: Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի ՀՆԱ-ն նախորդ տարվա արդյունքներով կազմել է 130 միլիարդ դոլար:

Դրանով իսկ Ուկրաինայի պետպարտքը հասել է երկրի ՀՆԱ-ի 23.1 տոկոսի: Գերատեսչության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի արտաքին պարտքը կազմել է 485 միլիարդ գրիվնա կամ 30.8 միլիարդ դոլար: Մեկ տարում այն աճել է 3 միլիարդ դոլարով կամ 10 տոկոսով:

Դրա հետ մեկտեղ Ուկրաինայի ներքին պարտքը դոլարային արտահայտմամբ կրճատվել է մինչև 29.2 միլիարդ դոլարի՝ կապված գրիվնայի արժեզրկման հետ: 2013 թվականին այն կազմել է 32 միլիարդ դոլար: 2015 թվականի հունվարի 13-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինան այս տարի պետք է մարի 11 միլիարդ դոլարի պարտք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս