Բաժիններ՝

2019 թվականից Ուկրաինան կդադարի ռուսական գազի համար տարանցիկ երկիր հանդիսանալուց

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպային գազ մատակարարելու հարցում 2019 թվականից Ուկրաինայի տարածքը շրջանցելու մասին որոշումն արդեն իսկ ընդունվել է, իսկ ԵՄ-ը քիչ ժամանակ ունի ենթակառուցվածքների նախապատրաստության համար: Այս մասին Եվրոպական գազային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովը:

Ռուսական Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տվյալներով՝ 2014 թվականին 1/3-ով նվազել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման ծավալը, ինչի հետևանքով Ուկրաինան կորցրել է մոտ մեկ միլիարդ դոլար: Հիմնադրամի տվյալներով՝ 2014 թվականին գազի տարանցման ծավալը կազմել է 58.8 միլիարդ խորանարդ մետր, ինչը 25 միլիարդ խորանարդ մետրով զիջում է 2013 թվականի ցուցանիշին:

Եվրոպայում Ուկրաինայի տարածքով տարանցվող ռուսական գազի դերը 52 տոկոսից կրճատվել է մինչև 40 տոկոսը: Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» միակ երթուղին է, որով Եվրոպայում կարող է հայտնվել 63 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, որը ներկայումս տարանցվում է Ուկրաինայի տարածքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս