Կոմանդոսը՝ Ադրբեջանի սադրանքների մասին. «Վաղը նրանք ավելի վատ բան պետք է անեն, մինչև ապրիլի 24-ը ամեն օր սահմանային լարվածությունը պետք է աճի» (տեսանյութ)

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այսօր՝ Հայոց բանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ՝ ունենալով «հոյակապ Հայաստան՝ մենք անընդհատ պարտվել ենք ու ամեն ինչ տվել ենք, իսկ արցախյան պատերազմի ժամանակ արդեն նահանջելու հնարավորություն չունեինք»:

Կոմանդոսի խոսքով՝ մեր հակառակորդը սովոր է, որ մենք անընդհատ նահանջել ենք. «Նրանք որոշել էին, որ իրենք շատ են, Թուրքիան և ուրիշ այլ ուժեր իրենց հետ են, ու իրենք կարող են Հայաստանը վերցնել: Մենք հնարավորություն չունեինք էլի զիջելու: Այն ժամանակ կանխատեսեցինք, որ կարող է երկրորդ ցեղասպանությունը լինի: Նրանք ուզում էին մեզ ոչնչացնել: Նրանք նման ծրագիր ունեն, որի մասին մենք բոլորս գիտենք՝ մեծ Թուրանը»:

Ազատամարտիկը պատմում է, որ երբ ինքը որպես զինվորական եկել Հայաստան ու ծանոթացել ջոկատի հետ, այդ մարդկանց չէր հասկանում, զարամացած էր՝ ինչպես կարղ էին այդ ջոկատները գալ, քանի որ զենք չկար, ու պետք է կռվեին սովետական բանակի դեմ. «Այդ ժամանակ Ադրբեջանին պաշտպանում էր սովետական բանակը: Հիմա շատ ադրբեջանցիներ ասում են, որ Սովտական միությունը, ռուսները օգնեցին հայերին, բայց նրանք մեզ չեն օգնել: Մեր ազգն այնպես հերոսական է, այն ամենուր հրաշքներ է գործում:

Երբ ես ծանոթացա մեր տղաների հետ, ես չէի հասկանում նրանց, նրանք պատրաստ էին մահանալ, պաշտպանել մեր հայրենիքը, իսկ ես՝ որպես հրամանատար, երջանիկ մարդ էի, որ մարդը գալիս է, ու կարիք չկա նրան ստիպել պայքարի գնալ: Մեզ մոտ այդ հերոսական շրջանն անցել է: Մենք հասել ենք այդ հաջողությանը: Մենք հիմա անկախ հարնապետություն ենք, ունենք մեր բանակը ու հիմա այս շրջանում արդեն ուրիշ խնդիրներ կան»:

Խոսելով այսօրվա խնդիրների մասին՝ Կոմանդոսը նշեց, որ առաջին հերթին մեր խնդիրն է պահպանել Ղարաբաղը և պահպանել Հայաստանը. «Ինչո՞ւ դա չի ստացվում, որովհետև Ադրբեջանը բոլոր կանոնները խախտում է: Կան պատերազմի օրենքներ: Ավելի վատ ի՞նչ կարող է լինել, որ մենք նման բլոկադայում ենք գտնվում: Եվ ահա այս պայմաններում, երբ Ադրբեջանը հույս է դնում երկարատև ժամանակ նման ձևով պահել, մենք պետք է թուլանա՞նք, հա՞:  Բայց մենք, ի տարբերություն ադրբեջանցիների, մոնոէթնիկ ազգ ենք ու մենք գիտենք, որ մեր հայրենիքն ենք պաշտպանում»:

Հարցին՝ սահմանային վերջին միջադեպերն ինչո՞վ եք պայմանավորում, Կոմանդոսն այսպես պատասխանեց.

«Գիտեք, որ այս տարի Ցեղասպանության 100-ամյակն է, ու այդ 100-ամյակը Թուրքիան խաղաղ պայմաններով է ուզում նշել, մեր նախագահին կանչել է 100-ամյակին: Այդ ամեն ինչը դրված է Ադրբեջանի վրա, որպեսզի լարավածությունը պահի: Վաղը նրանք ավելի վատ բան պետք է անեն, մինչև ապրիլի 24-ը ամեն օր սահմանային լարվածությունը պետք է աճի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս