
Ադրբեջանցի զինծառայողների ավտոմեքենան վթարի է ենթարկվել Թովուզի շրջանում. կա երկու տուժած

Kepeztv.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողները գիշերային ժամերին վթարի են ենթարկվել Թովուզի շրջանի Օյսուզլու գյուղի մոտ: Նրանց վարած ՎԱԶ 21-06 ավտոմեքենան մի քանի անգամ շրջվել է և բախվել ճամփեզրին:
Վթարն այնքան ուժգին է եղել, որ վարորդ Օրհան Գուլուզադեն ու ուղևոր Թուրալ Ահլիմանլըն ծանր վնասվածքներով տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Ականատեսների վկայությամբ վթարը գրանցվել է գյուղից Թովուզ գնալու ճանապարհին, և որ վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը: Թովուզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: