Բաժիններ՝

Վրաստանում արտահանման խթանման համար ստեղծվելու է հատուկ ինստիտուտ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում արտահանման խթանման համար ստեղծվելու է հատուկ ինստիտուտ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ով դրանից առաջ հանդիպել է կառավարության տնտեսական թիմի անդամների հետ:

Կվիրիկաշվիլու խոսքերով՝ խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են հարևան երկրներում տիրող տնտեսական իրավիճակն ու դրա ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա. «Մենք գնահատեցինք մեր տնտեսության վրա այդ ազդեցության աստիճանը, ինչպես նաև ընդգծեցինք այն քայլերը, որոնց անհրաժեշտ է ձեռնարկել ապագայում:

Արտահանման խթանման համար մենք կստեղծենք հատուկ ինստիտուտ, և պետությունը արտահանման երաշխիքներ կտրամադրի մասնավոր ընկերություններին: Ստեղծվելու են արտահանման ֆինանսավորման ինստիտուտներ, և խոսքը տվյալ դեպքում մոտ ապագայում հեռանկարների մասին է»:

Կվիրիկաշվիլին հավելել է, որ խորհրդաժողովի ժամանակ իրենք հստակեցրել են այն միջոցները, որոնք կծառայեն Վրաստանում զբոսաշրջությունից ստացվող եկամուտների մեծացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս